«Wildberries» ընկերությունը կրել է ավելի քան 10 մլրդ ռուբլու վնաս Սակտ Պետերբուրգի իր պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, գրում է Ria.ru-ն։
«Շուշարիում ավելի քան 100 հազար քառակուսի մետր մակերեսով «Wildberries»-ի պահեստը հրդեհվել էր շաբաթ օրը, հրդեհը ընդգրկել էր 70 հազար քմ տարածք։ Մոտավորապես հրդեհի վնասը ապահովագրողները գնահատել են 10-11 միլիարդ ռուբլի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պահեստի ապրանքների սեփականատերերի և վաճառողների կեսը ստացել են առաջին փոխհատուցումը։
Հունվարի 14-ին ԶԼՄ-ները հայտնել էին Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհից տուժած առաջին քաղաքացու և հրդեհի բռնկման երեք վարկածների մասին։