Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ-Պարի Սեն Ժերմենի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, հայտնել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը:
Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։
Ֆրանսիայի ընտրանու կազմում Անելկան խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա հանդես է եկել բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»: