«Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Մրցույթի ժյուրիի որոշմամբ՝ Դավիթը, որպես հաղթող, ելույթ է ունեցել «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ։
Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով:
Ծրագրում ընդգրկվում են տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային ծրագրի 15 շնորհալի երաժիշտ-կատարողներ: Ծրագիրը ֆինանսավորում է ԿԳՄՍ նախարարությունը: