ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների դեպքում դրանք չպետք է անցնեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Նա այսպես մեկնաբանեց Armenia Today-ի հարցն այն մասին, թե արդյո՞ք ընդդիմությունը վարչապետի մարզային այցելություններն ու պաշտոնոնկությունները կապում է արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների հնարավոր մտադրության հետ։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է նա նվազագույն անգամ լծակ ունենալով՝ ինչպես է այլանդակ ընտրական գործընթաց անցկացնում՝ թե՛ համապետական, թե՛ համայնքային։ Մենք տեսնում ենք, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված ոչ իշխանահաճո ուժերի նկատմամբ ինչպիսի վարքագիծ է դրսևորում, իսկ մնացածը՝ ընդամենը իր շոուներն են»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին 2024-ին ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին: Ավելի ուշ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքել էր արտահերթ ընտրությունների մասին տեղեկությունը: Սակայն ԶԼՄ-ները շարունակում էին գրել, որ Արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել»: Ըստ պարբերականների՝ ընտրություններով Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել՝ ևս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաև խորհրդարան կբերի ՔՊ-ի արբանյակ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար:
Մանրամասները՝ տեսանյութում։