Թել Ավիվի կոլեկցիոներից 14 տարի առաջ գողացված Պաբլո Պիկասոյի «Գլուխը» և Մարկ Շագալի «Մարդn աղոթքի ժամանակ» կտավները վերջերս հայտնաբերվել են Բելգիայի բնակչի նկուղում, գրում է Pravilmag-ը։
«Գրեթե 14 տարի առաջ մի տղամարդու կողոպտել էին. նրա տնից տարել էին այդ նկարներից երկուսը, որոնք այն ժամանակ, ընդհանուր առմամբ, գնահատվում էին 900 հազար դոլար, ինչպես նաև 680 հազար դոլար արժողությամբ զարդեր։ 2022 թվականի վերջին ոստիկանությունն իմացել է, որ բելգիական Նամուր քաղաքի բնակիչներից մեկը վաճառքի է հանել գողացված նկարները և սկսել հետաքննություն»,- հայտնում է լրատվամիջոցը։
Հունվարի 10-ին կասկածյալը խուզարկվել է, խոշոր գումար է հայտնաբերվել, բայց ոչ մի նկար։ Բելգիացին խոստովանել է, որ ունի արվեստի գործեր, սակայն հրաժարվել է ասել, թե որտեղ է դրանք պահել։
Իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել նկարների գտնվելու վայրը. դրանք առգրավվել են Անտվերպենում գտնվող տան պահեստից: Երկու նկարներն էլ լավ վիճակում են և իրենց օրիգինալ շրջանակներով։ Նամուրի ենթադրյալ բնակիչը ձերբակալվել է։