Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Արավուս գյուղի բնակիչների 200 ոչխար ադրբեջանական կողնին անցնելու լուրը: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Armenia Today-ին նշել է, որ դեպքի հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից։
Նա հավելել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:
«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել:
ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,- ընդգծել է մամուլի խոսնակը: