Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 402.25 դրամ միջին գնով և վաճառում 408.81 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 19-ի համեմատ՝ դոլարի առքի փոխարժեքը միջինում նվազել է 0.011 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 433.83 դրամով, վաճառվում՝ 448.11 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.46 դրամով, վաճառվում՝ 4.72 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 496.25 դրամով, վաճառվում՝ 526.62 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.15 դրամով։