Նյու Յորքի ժամանակակից արվեստի MOMA թանգարանը հունվարի 28-ին և 31-ին կցուցադրի Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ.) վերականգնված ֆիլմերը՝ 4K ձևաչափով, հայտնում է թանգարանի կայքը։
«Հարգելով և պահպանելով հայկական ժողովրդական ավանդույթները, որոնք ոչնչացման վտանգի տակ էին 1915 թվականի ցեղասպանությունից և 1919 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, Բեկնազարյանը նաև կերտել է իր մոդեռնիստական գեղագիտությունը կինոլեզվի փորձարկումներով»,- գրել է թանգարանը հայ կինոգործչի մասին։
MOMA-ն նշել է, որ Բեկնազարյանի հայկական առաջին ֆիլմը՝ «Նամուսը» (1925թ.) և «Պեպո» (1935թ.) ձայնային ֆիլմը նշանավոր են բռնության բախվող հայ և քուրդ կանանց ֆեմինիստական կերպարներով, և երկուսն էլ ոգեշնչել են հոլիվուդյան ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին:
«Արխիվային նյութերի օգտագործմամբ և «տեսողական երաժշտականություն» ստեղծելու փորձերի միջոցով Բեկնազարյանը ծառայում է որպես ռահվիրա՝ բացելով մի արահետ, որը գագաթնակետին հասավ հայ վավերագրական կինոգործիչների հետ, ինչպիսին Արտավազդ Փելեշյանն է»,- թանգարանը մեջբերում է արվեստաբան Վիգեն Գալստյանի խոսքերը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի One Man ստուդիայում իրականացվել է 4K ձևաչափով ֆիլմերի թվային վերականգնում։ Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն թանգարանի To Save and Project կինովերականգնման 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, որը կտևի մինչև փետրվարի 4-ը:
Հայկական կինոյի հիմնադրման տարեթիվը համարվում է 1923 թվականը, երբ Խորհրդային Հայաստանում կառուցվել է «Արմենֆիլմ» առաջին ազգային կինոստուդիան։ Հայկական կինոյի հարյուրամյակը 2022 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում։
Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Երաժշտական ողջույնի խոսքով հանդես կգան...