Հունվարի 20-ին, ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 14 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, վիրավորների մեջ կան նաև երեխաներ։
Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։