Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ հունվարի 22-28-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Պետք չէ նախապես անհանգստանալ սպասվող իրադարձությունների մասին։ Ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի և կլուծվի։ Ուշադիր և հոգատար եղեք մտերիմների հանդեպ։
Ցուլ
Եկել է համարձակ ծրագրերի իրականացման ժամանակը, թեև կյանքն էլ դրանց մեջ իր ուղղումները կանի: Ուղևորություններն ու գործուղումներն առայժմ ավելի լավ է հետաձգել։ Չնայած մասնագիտական ոլորտում զբաղվածությանը, չպետք է անտեսել ընտանիքին:
Երկվորյակ
Այս շաբաթ դուք վերջապես կարող եք շոշափելի արդյունքի հասնել այն հարցում, ինչին այդքան մեծ ուժ է ներդրվել և ինչին այդքան հավատացել եք: Դուք կզգաք, որ երազանքներն իրականանում են։ Գալիս է ամենավճռական գործողությունների ժամանակը։
Խեցգետին
Շաբաթը կարող է երկիմաստ լինել, բայց, ընդհանուր առմամբ, ձեզ սպասվում է հաջողություն և գովասանք ձեր վերադասներից: Երկուշաբթին խոստանում է անակնկալ, երեքշաբթին և չորեքշաբթին ձեզ շահույթ և բարոյական բավարարվածություն կբերի: Հանգստյան օրերին ընտանիքում կվերականգնվի վստահության և փոխըմբռնման մթնոլորտը:
Առյուծ
Այս շաբաթ չմտածված գործողություններն անընդունելի են։ Մի տրվեք հույզերին։ Հիմա սթափ և ճշգրիտ հաշվարկ է պետք։
Կույս
Այս շաբաթ չպետք է բացեիբաց արտահայտեք ձեր պահանջներն ուրիշներին։ Ձեր հաջողությունն, առաջին հերթին, կախված է ձեր դիվանագիտությունից։ Այս շաբաթվա համար ավելի լավ է վիթխարի ծրագրեր չկառուցել, դրանք կարող են չիրականանալ։
Կշեռք
Այս շաբաթ դուք կարող եք ստանալ այն, ինչ ցանկանում եք։ Շաբաթվա վերջին ձեզ սպասվում է ակտիվ անձնական կյանք։
Կարիճ
Այս շաբաթ ձեզ համար հեշտ և հաճելի կլինի աշխատել, սիրել և ծրագրեր կազմել: Ամեն ինչ ձեզ մոտ ստացվում է։ Շատերը կհասկանան, որ դուք արտասովոր անձնավորություն եք։ Կուտակված գիտելիքներն ու փորձը կնպաստեն հեղինակության ամրապնդմանը։ Դուք հարստանալու հնարավորություն կունենաք։
Աղեղնավոր
Այս շաբաթ դուք վստահորեն առաջ կշարժվեք։ Պարզապես ցուցաբերեք տոկունություն և համբերություն։ Մոռացեք խուճապի և քաոսի մասին և ամեն ինչ կլուծվի լավագույն ձևով։
Այծեղջյուր
Այս շաբաթն ընթանալու է առանց մեծ ցնցումների։ Բարենպաստ ժամանակ է արդյունավետ աշխատանքի և գործնական հանդիպումների համար:
Ջրհոս
Ամենօրյա չնչին խնդիրների լուծումը ձեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջի այս շաբաթ։ Հատկապես, եթե դուք պետք է գործեք միայնակ: Ուրբաթ օրը փորձեք իրատես լինել և հնարավորինս շուտ դուրս գալ պատրանքների վտանգավոր աշխարհից:
Ձկներ
Երեքշաբթին շատ հաջող օր է գործարքներ կնքելու և կարևոր բանակցություններ վարելու համար: Չորեքշաբթի օրն ուշադիր ստուգեք տեղեկատվությունը, մի շտապեք եզրակացություններ անել: