«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնել է Հայաստանում առաջիկա 4 օրերին սպասվող եղանակային կանխատեսումների մասին։
Կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանում հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ ձյուն, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևելյան է՝ 3-6 մ/վ, հունվարի 22-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։