ՀՀ-ում թվով 2-րդ հիմնական համատարած հաշվառումը կանցկացվի 2024թ. հոկտեմբերին, Վիճակագրական կոմիտեում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում: Վարչապետի խոսքով՝ 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ:
Փաշինյանը մատնանշել է նաև գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի արդյունավետ հաշվարկի համար նոր կիրառման տեխնոլոգիաների անհրաժեշտությունը: Վարչապետի կարծիքով՝ դա կառավարությանը հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել:
«Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»,- հայտարարել է վարչապետը: