Եռացատկորդ Լևոն Աղասյանն ածաթե մեդալ է նվաճել հունվարի 20-ին Ղազախստանում տեղի ունեցած օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նշվում է, որ կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26 մ: Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: