Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով, հայտնում է ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց։
Երևանում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին՝ ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 23-ին տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Հունվարի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան է՝ 3-6 մ/վ, հունվարի 23-ին, 26-ին և 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ: