Մոսկվայի Տագանսկի դատարանի որոշմամբ երգիչ Ֆիլիպ Կիրկորովից գրեթե 8 մլն ռուբլի են բռնագանձել, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
Դատարանը երգչին պարտավորեցրել է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությանը 7,97 ռուբլի փոխանցել՝ 2022 թվականին կուտակած պարտքերի համար։
2023-ի հունվարի կեսերին ռուսական «Российское авторское общество» (РАО) ընկերությունը հայց էր ներկայացրել Կիրկորովի դեմ՝ նրան մեղադրելով ավելի քան 13 երգերի հեղինակների և կոմպոզիտորների իրավունքները խախտելու մեջ։ РАО-ն պահանջել էր Կիրկորովից 2 մլն ռուբլի բռնագանձել։ RBC-ն հայտնել էր, որ 2023-ի ապրիլի վերջին Կիրկորովը ելույթ է ունեցել Կրեմլի պետական պալատում, որտեղ «Цвет настроения черный» երգը առանց հեղինակներին վճարելու է կատարել։