Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում երկրորդ անգամ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը։
Ինստագրամի իր էջում Մխիթարյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել, այդ թվում՝ գավաթի հետ իր լուսանկարը։ «Բարի լույս, չեմպիոններ»,- գրել է Մխիթարյանը։
Ինչպես հաղորդում է Interfax-ը, հունվարի 23-ին «Ինտեր»-ի ֆուտբոլիստներն Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչ խաղում 1։0 հաշվով հաղթել են «Նապոլի»-ին։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը։
«Ինտեր»-ը երրորդ անգամ անընդմեջ հաղթել է մրցաշարում և 8-րդ անգամ նվաճել սուպերգավաթը։ Մխիթարյանն ակումբի կազմում հաղթել էր Իտալիայի սուպերգավաթը նաև 2022-ին։
2023 թվականի դեկտեմբերին Մխիթարյանը հայտնել էր դարձել, որ երկարաձգել է պայմանագիրն «Ինտեր»-ի հետ։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։