Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը։ Կցորդիչով բեռնատարների համար փակ են Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Գնդևազ գյուղ և դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը և «Մեղրու սար» կոչվող հատվածը:
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Լոռու մարզի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Վեդի – Լանջառ, Ալափարս – Չարենցավան, Շիրակի մարզի Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհները։
Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնացքում, Արագածի տարածաշրջանում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է: Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է:
Ծառայության փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։