ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի համակիրները «Համահայկական ճակատ» շարժման գործունեության համար գրասենյակներ են բացել Երևանում և Էջմիածնում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ Կարապետյանը, որն անցած տարվա հոկտեմբերին ազդարարել էր քաղաքական նոր շարժում սկսելու մասին, հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, բայց իր կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Երևանում և մարզերում։
«Խոսակցություններ կան, որ Կարապետյանը լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան»,- գրել է թերթը։
Կարապետյանը 2023-ի հոկտեմբերի 5-ին հայտարարել էր նոր քաղաքական շարժման մեկնարկի մասին և նշել, որ իրեն ՊՆ ղեկավարի պաշտոնից ադրբեջանական կողմի պահանջները չընդունելու համար են հեռացրել:
2023-ի նոյեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծման աշխատանքները։ ՔՊ պատգամավորները նրա հայտարությունները «ցնդաբանություն» էին որակել: