Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողներին, հայտնում է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ն:
ՀԿ-ն տեղեկացնում է, որ դրանից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:
Ժամը 12:30-ին մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին:
Անհետ կորածների հարազատները վաղը կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ
Բաղրամյան պողոտան փակած անհետ կորած զինծառայողների հարազատները վաղը կհանդիպեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի քննիչ...