Կոտայքի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքը մանրամասնում է, որ հունվարի 26-ի երեկոյան՝ ժամը 18։40-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Կայքի տվյալներով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։