ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։
«Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևներ է հանձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: