Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին հետախուզության ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ և հանձնարարականներ է տվել, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Նա հունվարի 29-ին հանդիպել է ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։
Փաշինյանին զեկուցել են ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։
2023-ի հոկտեմբերին ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ծառայության պետ էր նշանակվել։ Արտաքին հետախուզությունը վարչապետին ենթակա կառույց է: 2023-ի հոկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել կառույցի ստեղծման նախագծին։