Մոլդովայում կայացած Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ֆեդերացիայից հայտնում են, որ մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել Հայկո Գասպարյանը (57 կգ), Տիգրան Բունիաթյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):
Նշվում է նաև, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Մուսիկյանն (65 կգ) ու Նարեկ Գրիգորյանը (79 կգ):
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...