Շանհայի բնակչուհին իր ամբողջ կարողությունը, որը գնահատվում է 20 մլն յուան (շուրջ 2 809 605 ԱՄՆ դոլար), կտակել է շներին և կատուներին, հայտնում է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Zonglan News-ի հրապարակումը։
Մի քանի տարի առաջ կազմված կտակում չինուհին իր ամբողջ ունեցվածքը փոխանցել է երեք երեխաներին, սակայն երբ կինը հիվանդացել է, ժառանգները ոչ միայն չեն այցելել նրան, այլև կապ չեն հաստատել։
Նա հետո վերաշարադրել է կտակը և որոշել միջոցները փոխանցել իր կատուներին, շներին, որոնք հիվանդության ժամանակ նրա կողքին են եղել։ Կենդանիների խնամքի համար պատասխանատու կլինի տեղական անասնաբուժական կլինիկան։