Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «պատահականություն» է անվանել Հայաստանի ԱԱԾ ստուգումների համընկնումը վարչության պետի տեղակալ Անի Իսպիրյանի պաշտոնանկության հետ։
Քերոբյանի խոսքով՝ Իսպիրյանը 1,5 ամիս առաջ է ասել, որ ամուսինն աշխատանքի առաջարկ է ստացել Հոլանդիայում ու պատրաստվում են հեռանալ ու մի քանի օր առաջ դիմում է գրել։
Քերոբյանը հավելել է, որ այլ տեղեկություն չունի:
«Ես այստեղ էի, և որևէ նորություն չունեմ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի դիմել այն մարմիններին, որոնք իրականացնում են քննչական գործողություններ»,- ասել է նա։
Էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հունվարի 31-ին ԱԱԾ-ն իրականացրել է քննչական գործողություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին աշխատանքից ազատել էր Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին։
Վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով․ Հայհիդրոմետ
Այսօր ձմեռային արևադարձի օրն է, վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով, Ֆեյսբուքի իր էջում...