Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել խոշոր չափի գումար, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը:
Նշում են, որ բռնագանձման ենթակա է 301 միլիոն 218 հազար դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք, 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Պողոսյանի գործը հոկտեմբերի 2023թ. հոկտեմբերի 4-ին դատախազի մեղադրական եզրակացությամբ հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Մշակույթի նախկին նախարարը մեղադրվում էր նաև «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ Գոռ Դավթյանի, նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ ձևական օտարման գործարքներ կատարելու մեջ։