Լոնդոնի Բրիտանական թանգարանի Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ) ժամանակավոր ցուցադրության համար կտրամադրվեն Հայաստանի պատմության թանգարանին, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Գերատեսչությունը մանրամասնում է, որ մասունքային նշանակության այս ցուցանմուշները «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում է նախատեսվում է տրամադրել Հայաստանի պատմության թանգարանին:
Նախարարությունը հիշեցնում է, որ 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-Vրդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։