Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստում քննարկելու է ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացնող ավագանու հինգ անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը։
Քաղաքապետարանի կայքի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու պատգամավորներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Զարուհի Փոստանջյանին զրկել իրենց լիազորություններից։
Համապատասխան որոշումների նախագծերի հիմնավորումներում նշվում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են դադարեցվել ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, եթե պատգամավորը չի մասնակցել ավագանու նիստերի կեսից ավելիին, քվեարկությանը կամ հանձնաժողովի նիստերին։
«Մայր Հայաստան» դաշինքի նախագահ Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իշխանությունները «համակողմանի հարձակում» են սկսել ավագանու դաշինքի խմբակցության դեմ։
«Մի կողմից՝ ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն»,- գրել է նա։
Թևանյանն ընդգծել է, որ «քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած» Տիգրան Ավինյանը պետք է ավագանու նիստ հրավիրի սեփական հրաժարականի հարցով։
Իր հերթին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը իր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա իշխանությունների հետ պատրաստ է քննարկել միայն Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից վաղաժամկետ հրաժարականի հարցը։
2023թ. սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
2023թ. հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը իստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն էր։