Փետրվարի 23-ին Երևանի պետական կամերային թատրոնում կկայանա «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդը» կատակերգական պիեսի ցուցադրությունը։
Ներկայացման հեղինակը և սցենարիստ-պրոդյուսերը թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։
Դերերում՝ Ավետ Զոհրաբյան, Էրմինա Զախարովա, Ներսես Մարկոսյան, Ժորա Մարտիրոսյան, Նարեկ Ալեքսանյան, Վիկտորյա Սահակյան, Մհեր Ալաբեգյան, Խաժակ Մաջարյան և Հովհաննես Դիշչյան։
Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը տատանվում է 2 000-6 000 դրամի սահմաններում։