Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը չի մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունը հայ-ադրբեջանական սահմանին իր քաղաքացու ձերբակալության մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Դեսպանատնից նշել են, որ դեռ քննություն է անցկացվում։
Դեսպան Պետր Պիրունչիկն «Ազատությանը» միայն փոխանցել է, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։
Փետրվարի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին: