Երուսաղեմի ոստիկանությունը փետրվարի 3-ի երեկոյան ձերբակալել է երկու կասկածյալի այն բանից հետո, երբ նրանք թքել են Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնյա հոգևորականի վրա և վիրավորել նրան, հաղորդում է Ynetnews.com-ը։
Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածներից երկուսը հարցաքննվել են, նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նշվում է, որ կասկածյալներից մեկը 17 տարեկան է։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։ Պարբերականը նշում է, որ Երուսաղեմի Հին քաղաքում նման դեպքերն ամենևին էլ նոր երևույթ չեն։ Հունիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից հայր Արանը պարբերականին հայտնել էր Երուսաղեմում քրիստոնյաների վրա հարձակումների թվի ավելացման մասին։
2023 թվականի հունվարին հաղորդվել էր, որ Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել էին պոկել Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշը։ Հրեա ծայրահեղականները հունվարի 27-ին հրահրել էին Երուսաղեմում գտնվող հայկական Taboon Wine Bar ռեստորանի աշխատակիցներին և այցելուներին: 2023 թվականին շարունակվել է նաև դիմակայությունը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ։
Դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչներ հարձակվել էին «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Իրուսալիմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող «Xana Capital» ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: