Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր գործունեությունը կշարունակի Հայաստանում, տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Ըստ հրապարակման՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տվել է համապատասխան փաստաթուղթը։
«Կրթական լիցենզիաների ձեռքբերման և ընդունելության վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասված է հայտարարության մեջ։
Համալսարանն ստեղծվել է 2015 թվականին։ 2016 թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցած Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության որոշմամբ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ընտրվել է Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ։
Շուշիի անկման մասին Armenia Today-ին՝ 2020-ի նոյեմբերի 9-ին, ժամը 17:30-ին տեղեկություն էր հաղորդել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին ՊԲ-ն կորցրել էր վերահսկողությունը Շուշիի վրա։