«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
ԱԺ-ից փոխանցում են, որ փետրվարի 5-ին տեղի է ունեցած նիստում խմբակցության նիստում մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքների, այդ թվում` օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Transparency International կազմակերպության զեկույցում նշվում էր, որ Հայաստանում 2023թ. կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը դանդաղել է: Երկրում կոռուպցիայի ընկալման ինդեքսը մեկ տարվա ընթացքում աճել էր միայն մեկ ցուցանիշով: