ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը դիմելու է Վերաքննիչ դատարան, որ բողոքարկի և չեղարկի դատարանի` փետրվարի 5-ին կայացրած վճիռը, «Հրապարակ»-ին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Չարչյանին դատարանը բժշկական կեղծ եզրակացության համար պայմանական ազատազրկման էր դատապարտել 3 տարի, 7 ամիս, 13 օրով: Սակայն դատարանը որոշել է ազատազրկումը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։
2023-ի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չարչյանին մեղադրանք են ներկայացրել, որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր 2023-ի փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն էր տվել:
2023-ի հոկտեմբերին Չարչյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։