Փետրվարի 9-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի պահունակ: Աղբյուրը հայտնում է, որ տուժողը՝ Արթիկի բնակիչ Մհեր Մելիքյանը, ով եղել է կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում է եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք և ներկայացել են որպես ուժային կառույցի աշխատակից։
Նրանք Մելիքյանին ասել են, որ վերջինս իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր, որոնք տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Գողացված ոսկեղենի արժեքը կազմում է մոտ 85 հազար դոլար:
Այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենան և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:
Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մելիքյանն է, որը հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով: Հանցագործները դիմել են փախուստի:
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...