Փետրվարի 11-ին Երևանի Եղբայրության փողոցում բախվել են «Hyundai» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ն հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը դեռ հայտնի չէ։