Փետրվարի 12-ին Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով հաղթել է Թուրքիայի գործող չեմպիոն Ադեմ Ուզունին և դուրս եկել Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ։
Ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում շանս չի թողել իտալացի մրցակցին՝ հաղթելով 10։1 հաշվով։
130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Դելիշահ Ալիշանիին։ Օվասապյանը 5:0 հաշվով հաղթել է նաև սերբ Պետրուշիչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև փետրվարի 18-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։