Փետրվարի 12-ին Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ադլետ Տյուլյուբաևին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ամոյանը մրցակցին հաղթել է 3։2 հաշվով։ Նա առաջնության կիսաեզրափակչում է։
Բուլղարիան ներկայացնող 63 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը 3:0 հաշվով հաղթել է աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Լերի Աբուլաձեին և դուրս եկել Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/2 եզրափակիչ:
Փետրվարի 12-ին հայտնել էինք, որ Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել։ Հայաստանը ներկայացնող ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով հաղթել էր Թուրքիայի գործող չեմպիոն Ադեմ Ուզունին և դուրս եկել Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ։ Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր իտալացի մրցակցին։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը ևս հաղթանակներ էր գրանցել՝ վաստակելով քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք։
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև փետրվարի 18-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։