Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նա 11 հնարավորից վաստակել է 10 միավոր:
Ռադիկը 176 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: