Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում փետրվարի 10-ին կայծակի հարվածից խաղի ժամանակ ֆուտբոլիստ է մահացել, հայտնել է VoiID-ը։
Դեպքը տեղի է ունեցել հանդիպման 15-րդ րոպեին, երբ Persicas Subang ֆուտբոլային ակումբի 30-ամյա ֆուտբոլիստին հարվածել է կայծակը, որից հետո նա անգիտակից ընկել է խաղադաշտում։ Այրվել է խաղացողի մարզաշապիկը, պահը ֆիքսել է տեսախցիկը։
Ըստ աղբյուրի, թեև տուժածն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն դա նրանց չի հաջողվել և արձանագրել են ֆուտբոլիստի մահը։
2023 թվականի դեկտեմբերին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Բրազիլիայում։ 21-ամյա ֆուտբոլիստին հանդիպման ժամանակ հարվածել էր կայծակը, սակայն մարզիկին փրկել չէր հաջողվել։ Դրանից հետո ևս վեց ֆուտբոլիստ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր։
Մանրամասները՝ տեսանյութում։