Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնությունում հաղթող է ունեցել, Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 (մինչև 21) տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նա հաղթել է մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկուն։
Նախարարությունից հայտնել են, որ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում: