Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում տնօրեն է ընտրվել, տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից։
Գզոյանն այդ պաշտոնի միակ թեկնածուն է եղել։ Հայտնում են, որ քվեարկությունը գաղտնի է եղել։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստին ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են Գզոյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։
Գզոյանը պատմական գիտությունների թեկնածու է։ 2013-2018 թվականներին ՀՑԹԻ ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող է եղել, իսկ 2018-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցրել։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...