Հայաստանի առևտրային բանկերը փետրվարի 13-ին ԱՄՆ դոլարը գնում են 401,94 դրամ միջին գնով և վաճառում 407,68 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,33, վաճառվում՝ 4,58 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 428,71 դրամով, վաճառվում՝ 442,44 դրամով: Բրիտանական ֆունտը գնվում է 492,50 դրամով, վաճառվում՝ 523,43 դրամով: