Երևանու ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները, ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա (Ամալյա) Սարգսյանը փետրվարի 12-ին Armenia Today-ին հայտնել էր մանդատը վայր դնելու իր մտադրության մասին:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ «Հանրային ձայն» կուսակցությունը հավաքել էր ձայների 9,68%-ը և ավագանիում ստացել 7 մանդատ։