ՀՀ վարչապետի աշխատակազմը Байкал МР-71 տեսակի 14 ատրճանակ է ձեռք բերել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տվյալներով՝ հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) արժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի և զինամթերքի, զինվորական և որսորդական պարագաների խանութների ցանց է։ Մեկ ատրճանակի արժեքը 100 հազար 800 դրամ է։
Լրատվականը հայտնել է, որ ատրճանակը տեխնիկական բնութագով պողպատից է, տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։ Ատրճանակները ձեռք են բերված 2 տարի երաշխիքով։ Ձեռքբերման նպատակը փաստաթղթում նշված չի եղել: