Փետրվարի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկը Երևանում սպասվում է 11-13, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 16-ի ցերեկն սպասվում է 3-5 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-4 տաքություն, Տավուշի մարզում՝ 3-7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 7-12 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 12-14 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 3-6 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 16-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է 5-6 աստիճան տաքություն։