Արցախի նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ խոսել է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի իրացման և դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին, փետրվարի 15-ի ասուլիսի ժամանակ հայտնել է Բեգլարյանը։
«Այս ուղղությամբ, բնականաբար, բոլորս անելիքներ ունենք։ Այստեղ, սակայն, կարևոր է նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը․ ՀՀ-ն պետք է ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման պատասխանատվությունը»,- ասել է Բեգլարյանը։
Նա տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում Հայ իրավաբանների միության հրավերով մասնակցել են միության 35-րդ ամենամյա համաժողովին․ «Այնտեղ ներկայացրեցինք Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել, ինչ իրավական և քաղաքական իրավիճակ ունենք և մեր պատկերացումները, մոտեցումները, թե ինչ ռազմավարությամբ պետք է առաջ գնանք, ինչ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ պետք է մեր առջև դնենք և թե Սփյուռքն ինչպես կարող է աջակցել մեզ»։
Բեգլարյանը հավելել է, որ բարձրացրել են ադրբեջանական ցեղասպանական ռեժիմին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։
«Մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրացրել և քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Եվ, իհարկե, մի շարք այլ հարցեր, որոնք մարդասիրական խնդիրների լուծմանն են առնչվում»,- ընդգծել է նա։
Լեհաստանի նախագահը ժամանել է Հայաստան
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել է Հայաստան, հայտնում է «Արմենպրես»-ը։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա...