Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ էլ դժվար է, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասել է Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը Բուխարեստում փետրվարի 14-ին Եվրոպայի 7-ակի չեմպիոն է դարձել։
«Յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է նախորդից, յուրաքանչյուրն իր տեղն ունի, յուրաքանչյուր հաղթանակի համար տանջվում ենք, մարզվում, աշխատում»,- ասել է չեմպիոնը։
Ալեքսանյանը շեշտել է, որ չեմպիոն դառնալը հեշտ չէ։
«Տարեցտարի զգում եմ, որ ավելի է դժվարանում, բայց, փառք Աստծո, ստացվում է»,- եզրափակել է նա։
Փետրվարի 14-ին Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: