Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» կտավը վաճառքի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը, հայտնում է աճուրդի տան կայքը։
«Կոշտ վերականգնման հետքերը որոշակիորեն նվազեցնում են ստեղծագործության գեղարվեստական արժանիքները, սակայն պետք է ընդունել, որ ուսումնասիրվող կտավն Այվազովսկու հասուն աշխատանքի բնորոշ օրինակն է»,- ասվում է Պետական ռուսական թանգարանի կից նամակում։
Նկարում առագաստանավը շրջում է փոքրիկ կղզու վրա գտնվող աշտարակի շուրջը, որը երևում է Այվազովսկու նկարներում՝ 1840-ականների վերջի Կոստանդնուպոլիսի տեսարաններով, ավելացրել է թանգարանը։
Աճուրդը կկայանա փետրվարի 18-ին։ Կազմակերպիչներն աճուրդն անվանել են Chtistie’s & Sotheby’s-ի անալոգը Ռուսաստանում:
2021 թվականի նոյեմբերին Այվազովսկու «Սև ծովի Գենուեզյան աշտարակները» կտավը 1 միլիոն եվրոյով վաճառվել էր Լոնդոնի Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում։ 2023 թվականի դեկտեմբերին «Նավը ծովում՝ սարերի ֆոնին» կտավը դարձել էր ռուսական աճուրդի հոլդինգի առաջին առանցքային լոտերից մեկը։
Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է. ԿԳՄՍՆ
Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը, որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով...