Արցախի պաշտոնյաները հերքում են լուրերն այն մասին, որ արցախցիները վերջին շաբաթներին կապ են հաստատել Երևանի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ իրենց Արցախ վերադառնալու համար գրանցելու խնդրանքով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, նրանք հնարավոր են համարել մի քանի հարյուր կամ հազարավոր արցախցիների վերադարձը Արցախ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գաղտնի համաձայնագրի շրջանակներում։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ պետական մակարդակով արցախցիներին Արցախ վերադարձնելու փորձեր չեն արվում։
«Անընդունելի է դա, եթե ինչ-որ մեկն անընդունելի պայմաններով մարդկանց հավաքագրում է ու փորձում ինչ-ինչ ճանապարհներով վերադարձնել Արցախ, բայց անհասկանալի է՝ նրանց ֆիզիկական անվտանգությունն ինչպե՞ս են ապահովելու, ո՞ւր են վերադառնալու, ի՞նչ կարգավիճակով, ապա դա արկածախնդրություն է»,- ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։